Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է կանանց


13:25 , 7 մարտ, 2015

1in.am-ը գրում է․

vladimir-gasparyan3

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

«Սիրելի՛ կանայք ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ: Մեր գործընկերուհիներին, որոնք ընտանիքի պահապանի սրբազան գործի հետ արժանապատվորեն են կրում ոստիկանի կոչումը, հաղթահարում մեր առաքելության բոլոր դժվարությունները, մաղթում եմ սեր, լույս և երազանքների իրականացում:

Ջերմորեն շնորհավորում եմ մեր ծառայակիցների կանանց, մայրերին, դուստրերին: Տոնի առթիվ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր կանանց:

Թող երջանկություն, շենություն լինի ձեր օջախներում, հաջողություններ՝ աշխատանքում և անձնական կյանքում: Աստված ձեզ պահապան»: