Ռազմաբազան Գյումրիից հանելու կողմնակիցներին ՀՀԿ-ական պատգամավորը թշնամի որակեց


13:12 , 7 մարտ, 2015

Ռազմաբազան Գյումրիից հանելու կողմնակիցներին ՀՀԿ-ական պատգամավորը թշնամի որակեցYerkir.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, Պերմյակովի գործի ընթացքի վերաբերյալ ՌԴ դատախազությունը պատասխան նամակ է ուղարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր հարցմանը: Ըստ այդմ, ՌԴ-ն չի կարող հանձնել Պերմյակովին հայկական կողմին, քանի որ նա ՌԴ քաղաքացի է:  Yerkir.am-ի այն հարցին, թե Պերմյակովի գործի ընթացքի վերաբերյալ դժգոհությունները հնարավոր՞ է հանգեցնեն ռուսական ռազմաբազայի դեմ բողոքի ալիքի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ընդհանրապես ովքեր մտածում են,  որ այդ ռազմաբազան Հայաստանից պետք է հանվի, ես այդ մարդկանց համարում եմ ազգի և պետության անվտանգության թշնամի:Ռազմաբազան ի սկբանե եղել է Գյումրիում և օգուտ է տվել անվտանգության առումով, և ինչու չէ, սոցիալական և անվտանգության առումով»:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ