12:43 , 7 մարտ, 2015
Քանի որ ամեն տարի մարտի 8-ին տղամարդիկ բախվում են «ինչ նվիրել սիրելիին» բարդ հարցին, BlogNews.am-ը որոշեց օգնել նրանց և մի փոքր հարցախույզ անցկացնել ֆեյսբուքահայ աղջիկների շրջանում:

Եվ այսպես, մեր հայուհիները մարտի 8-ին շատ կցանկանային նվեր ստանալ...
- Իրականում կցանկանամ, որ տղամարդիկ մեծագույն սիրով ու հարգանքով վերաբերվեն իրենց կանանց ու ընկերուհիներին: Սրանից ավելի լավ նվեր երբևէ չկա: Իսկ իրականում սիրում եմ ծաղիկներ ու օծանելիք։
- Հեծանիվ ու ծաղիկ։
- Կցանկանամ նիսան ժուկ նվեր ստանալ:
- Չեմ ցանկանա, զզվում եմ էս տոնից, բայց Լոնդոնի տոմս։
- Եսիմ, ինչ մտքովս անցնում ա, ինքս եմ ձեռք բերում, բայց որ աուդի նվեր ստանայի, կուրախանայի, դրա փողը դեռ չեմ հավաքել։ ))) Երևի աուդի, հա, ու չեմ ուզում շաբլոն բան թվա, բայց երջանկություն եմ ուզում նվեր ստանալ, էնքան հեշտ լիներ, սենց տուփով բերեին, դնեին դեմս, ասեին՝ առ, դու էլ ես արժանի երջանիկ լինելուն, ։Դ շատ սենտիմենտալ բան ստացվեց։ )))))
- Յուրաքանչյուր աղջիկ, կարծում եմ, գարնանային տոներին յուրովի է սպասում, քանի որ բոլորն էլ նոր բացվող գարնան հետ նոր ակնկալիքներ, հույսեր և երազանքներ են կապում: Մարտի 8-ն այն հրաշալի տոներից է, երբ մեզ համար ամենացանկալի նվերը, թերևս, այն է լինում, որը մեզ մատուցում է այն միակը, ում շուրջ հյուսված են մեր բոլորի նվիրական երազանքները: Եվ ամենևին կարևոր չէ, թե այդ նվերն ինչ տեսք կունենա՝ մեկ փոքրիկ ծաղկեփնջի, թե էլ ավելի թանկարժեք այլ իրի: Կարևորը՝ այդ նվերն իր մեջ սեր և նվիրվածություն պարունակի:

- Ծաղիկնեեեեեեեր ու սեր կամ էլ մենակ սեր, ծաղիկները ջհանդամ :Ճ
- Սրտանց նվիրած կարմիր վարդեր:
- Բիժուտերիա, svarovski-ից վզնոց կամ օղեր, վարդեր...
- Օծանելիքի խանութի գիֆթ քարտ:
- Կուզեմ երջանկություն ստանալ, մեկ էլ սիրուն վարդեր։
- Ամենասովորական ծաղիկները, բայց ամենասիրելի մարդուց:
- Ճանապարհորդության հրավեր՝ Վենետիկ:
- Սրանից, հետն էլ Raffaello

- Կուզեի՝ արթնանայի, ու իմ պատուհանի դիմացը փուչիկներով գրված լիներ. «Ես քեզ սիրում եմ»:
- Կոսմետիկա, խնամքի միջոցներ, թույն պայուսակ, բիժու, կոստյումի բրոշ, օծանելիք (բայց իմը)... գունագեղ շարֆ, էքստրավագանտ արևային ակնոցներ և այլն:
- Օրիգինալ և չկրկնվող սիրո խոստովանություն:
- Կենդանի թիթեռներով լի արկղ:
- Կուզեի մեկ ամիս շարունակ ամուսինս ինքն արթնացներ ու մանկապարտեզ տաներ երեխաներին:
- Ռոմանտիկ երեկո ամուսնու հետ և դեմ չէի լինի՝ գեղեցիկ ներքնազգեստ նվիրեր:
- Գոնե այս տարի գտնեի այն մեկին, ումից մյուս տարի նվեր ակնկալեի:
- Ցանկացած նվեր, որը ոչ թե գնված կլիներ, այլ իր ձեռքի պատրաստածը:
Ինչպես տեսնում եք` մեր աղջիկներին երջանկացնելն այնքան էլ դժվար չէ, կարևորը ցանկության առկայությունն է :)