13:08 , 7 մարտ, 2015
1 Քո սեփական ճամփորդության առաջնորդը եղիր։ Կարո՞ղ ես հիշել՝ ով էիր մինչև այն ժամանակը, երբ աշխարհը սկսեց թելադրել, թե ով պետք է լինես։ Դադարիր ապրել մյուսների համար ու մյուսների կարծիքներով: Հավատարիմ եղիր ինքդ քեզ։ Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ընդունակ ու կարող են, սակայն չեն հետևում իրենց երազանքներին ու նպատակներին, որովհետև թույլ են տալիս, որ իրենց վախերն ու մյուսների կարծիքները խլեն այն իրենցից։ Նրանք հանձնվում են մինչև նույնիսկ փորձելը ու պարզապես թույլ տալիս, որ կյանքի ինքնահոսը նրանց տանի։ Ընտրիր դրանից ուժեղ լինելը, ընտրիր հոսանքին հակառակ լողալը, երբ պետք է դա անես։ Ընտրիր լինել կյանքում այն, ինչ քեզ շարժում է։ Թույլ տուր, որ մյուսները փոքր կյանք վարեն ու փոքր բաների համար վիճեն։ Թող մյուսները լաց լինեն փոքրիկ վերքերի համար։ Թող որ մյուսներն իրենց ապագան ուրիշների ձեռքը հանձնեն։ Բայց ոչ դու։
2 Հաշվարկված ռիսկերի դիմիր: Սիրողական մակարդակում հավերժ մնալուն ոչ մի արդարացում չկա։ Կյանքը չափազանց կարճ է, ու երբ ռիսկի դիմելու հնաարվորություն ես ունենում արա դա ու թռիր։ Բացիր թևերդ, սկսիր հիմա։ Որքան ծանր կլինի քեզ համար, երբ ծերանաս առանց նույնիսկ տեսնելու քո ներուժի ամբողջ գեղեցությունն ու զորությունը։
Պարտադիր չէ, որ ամեն ինչ հասկանաս առաջ շարժվելու համար։ Պարզապես արա այն, ինչ կարող ես, մինչև որ կատարելագործվես դրանում։
3 Մտածիր, որ կարող ես: Եթե ինչ-որ բան դժվարություն չի ներկայացնում իրենից, ուրեմն այն չի փոխի քեզ։ Իսկ փոփոխությունն աճին ու զարգացմանն է նպաստում։ Այնպես որ, երբ նպատակդ մեծ է թվում, ու ծրագիրը դժվար է թվում, գնա դրա միջով, ու շուտով կտեսնես, որ հաջորդ քայլերդ արդեն հնարավոր են թվում։ Քայլ առ քայլ դու կարող ես հասնել ամեն ինչի միջով, սա է ճշմարտությունը, և դու պետք է հավատաս դրան։ Ի վերջո, դու հաջողության կհասես, որովհետև բավականաչափ խենթ ես մտածելու համար, որ կարող ես։
4 Քաջություն գտիր՝ ամեն օր մեկ քայլ անել դեպի առաջ: Դու առաջ կգնաս ու վայր կընկնես, դու սխալներ կգործես ու կձախողվես, սակայն դու պետք է ամուր կանգնես երկու ոտքերիդ վրա՝ այդ ամենի միջով անցնելով։ Դու ապրում ես ու սովորում։ Դու մարդ ես, իսկ մարդը կատարյալ արարած չէ։ Դու վերքեր ես ստացել և ոչ թե պարտվել։ Մի պահ մտածիր, թե ինչ նվեր է այս փորձառությունների միջով անցնելը. մտածելը, շնչելը, պայքարելը ու խնդիրները հաղթահարելը՝ գնալով այն ամենի հետևից, ինչը սիրում ես։ Այո, երբեմն դու պետք է զգաս, թե ինչպես է կոտրվում սիրտդ, սակայն դրա հետ մեկտեղ դու կզգաս նաև սիրո և երջանկության զգացումները։ Այդ է պատճառը, որ դու պետք է առաջ շարժվես, երբ ցավոտ է, որովհետև գիտես՝ ներքին ուժդ քեզ այսքան հեռուն է տարել, այնպես որ, կարող ես նաև ճանապարհի մնացած մասն էլ անցնել։
5 Բաց թող հիասթափությունները: Մենք մեծանում ենք ու անտեսանելի ցանկապատեր կառուցում մեր վատ փորձառություններից։ Սակայն մենք չպետք է ինքներս մեզ սահմանենք այն ամենով, ինչ արել կամ չենք արել անցյալում։ Որոշ մարդիկ թույլ են տալիս կառավարվել ափսոսանքներով։ Միգուցե դա ափսոսանքն է, միգուցե ոչ, ինչևէ դա մի բան է, որ պատահել կամ էլ չի պատահել, դրական սպասումներ, որը քո լավագույն կողմերն է քեզնից հանում։ Ընդունիր այն փաստը, որ կյանքը կատարյալ չէ, որ մարդիկ կատարյալ չեն, որ դու կատարյալ չես, և որ կյանքում ամեն տեսակ բաներ կան, որ կհիասթափեցնեն քեզ։ Սակայն ամենակարևորն այն է, որ դու հասկանաս, որ միայն նրա համար, որ ամեն ինչ այնպես չի դասավորվել, ինչպես սպասում ես, չի նշանակում, թե դրանք չեն կարող ավելի լավ լինել, քան դու պատկերացրել ես։

6 Արհամարհիր այլ ժամանակների ու վայրերի մասին ֆանտազիաներդ: Մենք բոլորս ցանկանում ենք միանման կյանք ունենալ։ Մենք ցանկանում ենք երջանիկ լինել։ Սակայն տխուրն այն է, որ մեզնից շատերը կարծում են, որ այն մեզնից դուրս է։ Երբ մենք երիտասարդ ենք, մենք կարծում ենք, որ մեր երջանկությունն ապագայում է, որովհետև մենք այն կապում ենք ապագա հարաբերությունների ու գործողությունների հետ։ Երբ մենք հասունանում ենք, սկսում են հավատալ, որ մեր երջանկությունն անցյալի մեջ է՝ այն կապելով հիշողությունների հետ, որոնք արդեն գնացել են։ Այս երկու մտածողություններն էլ սխալ են։ Երջանկությունը կարելի է գնել միայն այնտեղ, որտեղ հիմա ես։
Կյանքը չափազանց կարճ է՝ այն ինքդ քեզ հետ պայքարի մեջ անցկացնելու համար։ Անցյալի ու ապագայի պատրանքներից ազատվելը լավագույն քայլն է, որ կարող ես անել դեպի երջանկություն ու առանց ափսոսանքների կյանք վարել։ Այս պահին բազմաթիվ պատճառներ կան ժպտալու համար։ Այս պահին դու հենց այնպիսին ես, ինչպիսին պետք է լինես։ Այս պահին անսահմանափակ հնարավորությունները սպասում են քեզ։ Մի վատնիր ժամանակդ՝ այն ծախսելով այնպիսի բաների վրա, որոնք գոյություն չունեն։
7 Նայիր այն ամենին, ինչ ունես և ոչ թե նրան, ինչ չունես: Մեր դժբախտության առաջնային պատճառը ոչ թե այն իրավիճակն է, որում դու կաս, այլ քո մտքերը դրա մասին։ Իսկ ափսոսանքի առաջնային պատճառը հետ նայելն է այն բաներին, որոնք չես իրականացրել բացասական մտքերի պատճառով։
Ճշմատությունն այն է, որ առանց ծիծաղի ու որևէ դրական քայլ անելու օրդ վատնված է։ Նույնիսկ, եթե ամեն ինչ կատարյալ չէ, օրը լի է բազմաթիվ հնարավորություններով։ Ուր էլ նայես, փոքրիկ հնարավորություններ կտեսնես՝ ամեն ինչ ավելի դրական դարձնելու համար։ Այս փոքրիկ ժամանակահատվածը, որը վատնում ես, կարող են մեծ բաներ ստեղծելու հնարավորություն լինել։ Այս մասնիկները միավորիր ու համոզված եղիր, որ չկա մի բան, որին հնարավոր չլինի հասնել։ Դու պարզապես պետք է որոշես, թե ինչի ես ուզում հասնել ու գնաս դրա հետևից։
8 Սերդ մի թաքցրու ու ազնվորեն կիսիր նրանց հետ, ում սիրում ես: Անկախ ամեն ինչից՝ դու քո կյանքում կկորցնես մարդկանց։ Հասկացիր, որ անկախ ամեն ինչից, որքան էլ շատ ժամանակ անցկացնես ու որքան էլ գնահատես այն մարդկանց, ում սիրում ես, ժամանակը, միևնույն է, չի բավարարի։ Մի սովորիր այս դասը դժվար ձևով, պարզապես ցույց տուր սերդ, երբ կարող ես։ Ասա նրանց այն, ինչ ուզում ես ասել։ Մի ամաչիր կարևոր խոսակցություններից, որովհետև անհարմար կամ հիմարի պես ես քեզ զգում։ Դու երբեք չգիտես, թե երբ կկորցնես հնարավորությունը։
9 «Հաջողություն» ասա, որպեսզի կարողանաս «ողջույն» ասել: Կյանքում հրաժեշտ տալը նվեր է։ Երբ որոշ մարդիկ հեռանում են քեզնից, և որոշ հնարավորությունների դռներ փակվում են, պետք չէ կառչել դրանցից ու փորձել պահել դրանք քո կյանքում։ Եթե դրանք քեզնից հեռացել են, ուրեմն սա ուղղակի այն բանի նշանը համարիր, որ այս մարդիկ, իրադարձությունները և հնարավորությունները քո կյանքի ծրագրի հաջորդ քայլի հետ կապ չունեն։ Սա նշան է այն բանի, որ քո անձնական աճի ու զարգացման համար ինչ-որ ուրիշ մեկի և ավելիի կարիք ունես, և կյանքը պարզապես հնարավորություն է տալիս քեզ տեղ բացել դրա համար։ Այնպես որ, գրկաբաց ընդունիր հրաժեշտները, որովհետև յուրաքանչյուր հրաժեշտ նոր ողջույնների հնարավորություն է։