12:28 , 7 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է․
ԲՀԿ խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրության հարցով առաջիկայում պետք է քննարկումներ լինեն: Նախնական քննարկումներից պարզ է՝ բոլորը կողմ են, որ ԲՀԿ քարտուղարի պաշտոնում նշանակվի Տիրգրան Ուրիխանյանը: Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք պայմանավորվել ենք, որ մեր բոլոր որոշումները պետք է լինեն կոլեգիալ: Ես ընդամենը հայտնում եմ իմ կարծիքը՝ ճիշտ կլինի, որ Տիգրան Ուրիխանյանը լինի ԲՀԿ խմբակցության քարտուղար՝ որպես պատրաստված, իրազեկ գործիչ, սակայն հաշվի կառնվի նաև խմբակցության մնացած անդամների տեսակետը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանն ու հայտնեց, որ որդեգրել են մի կարևոր սկզբունք՝ այսուհետ միանձնյա որոշումներ կուսակցությունում չի կայացվելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ