12:05 , 7 մարտ, 2015Անջելինա Ջոլին արտաքինի հետ կապված բարդույթներ չունի։ Նա հանգիստ դուրս է գալիս տնից առանց դիմահարդարման, առանց բարձրակրունկների ու արդուզարդի։ 39-ամյա աստղը երեկ շրջում էր Բեվերլի Հիլզի խանութներով։ Նա կրում էր սև հարմարավետ հագուստ ու խանութից խանութ անցնում՝ փորձելով զանազան մանյակներ, մատանիներ, զգեստներ ու կոշիկներ։






