Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնանկում


11:34 , 7 մարտ, 2015

Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնանկումSlaq.am-ը գրում է․

2015թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն Է թողել մրգի, ձվի, ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի, հացամթերքի 3.4-1.1% գնանկումը: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 3.4-0.2% գնանկում, իսկ 5-ում` 0.1-3.8% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2015թ. փետրվարին 2014 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.3% գնաճ, իսկ 2015թ. հունվարի համեմատ`3.4% գնանկում: 2015 թ. փետրվարին հունվարի համեմատ ադամաթզի գինը նվազել է 10.8%-ով, խնձորինը` 10.0%-ով, կիտրոնինը` 7.2%-ով, նարնջինը` 7.1%-ով, խաղողինը` 5.3%- ով, չամիչինը՝ 4.1%-ով, նռանը՝ 1.0%-ով, չորացած մրգերինը՝ 0.9%-ով:

Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է տանձի՝ 2.2%, մանդարինի՝ 7.7%, արքայանարնջի 8.6% գնաճ: