11:10 , 7 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է․
Դեռեւս դեկտեմբերի 25-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մոտ 1000 ՀՅԴ-ականների հետ Արցախ է մեկնելու: Նշել էինք նաեւ, որ Հ. Մարգարյանը նպատակ ունի հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Հ. Մարգարյանին անհանգստացնում է ՀՅԴ-ականների շուրջ Արցախում ստեղծված իրավիճակը: Եվ, ահա, անցած շաբաթ օրը Մարգարյան-Սահակյան հանդիպումը կայացել է:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: Մեր տեղեկությունների համաձայն՝ Հ. Մարգարյանը առանձին հանիպում է ունեցել նաեւ Արցախի ՀՅԴ-ականների հետ` պարզելու համար, թե ինչի հետ է կապված նրանց դժգոհությունը: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար Բ. Սահակյանի եւ Հ. Մարգարյանի հանդիպման մանրամասները:
-Ընդհանրապես քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներքին, արտաքին քաղաքական, սփյուռքի հետ կապերի, Ցեղասպանության տարելիցի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Գիտեք, որ բավականին մեծ խումբ էր եկել արցախ՝ 1000-ից ավել: Նրանք ուխտագնացություն են արել, ազատամարտի վետերաններ են եղել, ԱԺ պատգամավորներ ու ՀՅԴ տարբեր ներկայացուցիչներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ