09:00 , 7 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ուժեղ սմոգի պատճառով հայտարարվել է վտանգավորության բարձր՝ «դեղին» աստիճան։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Օդի աղտոտվածությունն ավելի քան 100 անգամ գերազանցում է նորման։
Առավոտյան առողջության համար վնասակար փոքր կոշտ մասնիկների (PM 2,5) պարունակությունն օդում գերազանցել է 300 միկրոգրամ/խորանարդ մետրը, իսկ որոշ վայրերում ցուցանիշը նույնիսկ հասել է 390 միկրոգրամի, մինչդեռ նորման 25 միկրոգրամի սահմանում է։
Խորհուրդ է տրվել զերծ մնալ տևական ժամանակ փողոցում լինելուց։