08:50 , 7 մարտ, 2015««Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար քաղաքացիներից բողոքներ է ստանում այն մասին, որ հայաստանյան որոշ բանկեր դոլարով վարկեր տրամադրելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանում են 600 դրամ, ինչի արդյունքում քաղաքացիները հետագայում վարկը մարելիս լուրջ վնասներ են կրում: Երեկ այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Բանկերը չեն կարող մեկ դոլարը 600 դրամ արժողությամբ վարկեր տրամադրել, քանի որ գոյություն ունի տվյալ օրվա համար սահմանված արտարժույթ: Բայց եթե նման դեպքեր լինում են, ապա հորդորում ենք, որպեսզի զանգահարեն ԿԲ-ի թեժ գիծ ծառայությանը»»,–գրում է թերթը։