Տարօրինակ է, որ հանդուրժում ենք նման մենեջերնների


07:55 , 7 մարտ, 2015

Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ ու պահպանողականների առաջնորդ Դևիդ Քեմերոնը երեկ՝ նախընտրական արշավի ժամանակ, ուշագրավ մի միտք է հայտնել: Նա ընտրողներին համարել է գործատուներ, որոնք որոշակի ժամկետի համար վարձում են մենեջերների՝ պետության ղեկավարների՝ հանրության շահերից բխող քաղաքականություն իրականացնելու համար: Քեմերոնը միանգամայն ճիշտ է, ու լավ կլիներ, որ մեր պաշտոնյաները հենց այս մտածողության կրողները լիեին: Հայաստանի իշխանավորների մեծ մասը նաև սեփականատերեր են ու իրենց գործարանների կամ օբյեկտների համար վարձում են մենեջերներ ու հաստատ նրանց կփոխեն, եթե վերջիններիս աշխատանքի հետևանքով ֆինանսական կորուստներ ունենան: Մենք՝ գործատուներս, ամեն օր աղքատանում կամ թալավում ենք մեր երկրի մենեջերների վատ աշխատանքի կամ ագահության հետևանքով: Ու տարօրինակ է, որ հանդուրժում ենք նման մենեջերների: