Իրաքի զինվորականները Էլ-Բաղդադի քաղաքը մաքրել են ԴԱԻՇ-ի գրոհայիններից‏


05:36 , 7 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

1030557651-(1)

Իրաքի ուժայինները ԴԱԻՇ արմատական խմբավորման գրոհայիններից (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ազատագրել են Էլ-Բաղդադի քաղաքը: Դրա մերձակայքում է գտնվում ավիաբազան` ամերիկյան ծովային հետևակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ զինուժին:

Նշենք, որ Սիրիայի և Իրաքի զգալի մասը զավթած ԴԱԻՇ-ը 2014-ից ի վեր դարձել է համաշխարհային կարևոր խնդիրներից մեկը: