Օրվա առակը. Առակ երկու վանականների և կնոջ մասին


10:03 , 15 հոկտեմբեր, 2012

Վերադառնում էին մի անգամ մի տարեց և երիտասարդ վանականներ իրենց օթևան: Նրանց ճանապարհը հատում էր մի գետ, որը անձրևներից հետո խիստ վարարել էր: Գետի ափին կանգնած էր մի կին, ում նույնպես պետք էր դիմացի ափը հասնել, սակայն նա չեր կարող դա անել առանց որևե մեկի օգնության: Վանականների տված երդումը խստորեն արգելում էր նրանց դիպչել կնոջը: Երիտասարդ վանականը նկատելով կնոջը, ցուցադրական մեջքով շրջվեց, իսկ տարեց մոտեցավ նրան, ձեռքերի վրա վերցրեց և անց կացրեց գետը: Ամբողջ մնացած ճանապարհը նրանք անցան լուռ, սակայն օթևանին մոտենալով, երիտասարդ վանականը չկարողացավ իրեն զսպել՝

- Ինչպե՞ս Դու կարողացար դիպչել կնոջը: Ախր Դու երդում էիր տվել:

Ինչին տարեցը պատասխանեց՝

Ես օգնեցի նրան գետն անցնել և թողեցի նրան գետի ափին, իսկ Դու մինչ այժմ նրան բերում ես Քեզ հետ:

Ռենե Մագրիտտ  «Մարդու որդին» 1964