00:32 , 7 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Քաղաքների ապագան կանաչ էներգիան է՝ հաշվի առնելով, որ մթնոլորտի աղտոտվածության նվազեցումը գնալով առաջնային է դառնում: Այդ նպատակին հասնելու եղանակներից մեկը երկնային այգիների արագ ընդլայնումն է: Գրեթե ողջ ազատ տարածքը կօգտագործվի որպես այգի՝ CO2 –ը պակասեցնելու և իդեալական ֆերմերային իրավիճակներ ստեղծելու համար:
Հպումով ինտերակտիվ էկրաններ
Հպումով էկրանների աճող կիրառման և հպումով էկրանների հայտնագործման շնորհիվ ոչ ոք չի մոլորվի: Ինտերակտիվ քարտեզների միջոցով մարդիկ կկարողանան գտնել ուղղությունները, ռեստորանները և անգամ միաժամանակ կապ հաստատել իրենց սմարթֆոնների հետ:
Մեքենաների ավելի դյուրին կայանում
Էլեկտրոնային սենսորների օգտագործման շնորհիվ ոչ ոք չի դժվարանա կայանման կետ գտնել: «Խելացի» ավտոմոքենաների և հավելվածների միջոցով մարդիկ կկարողանան շատ ավելի հեշտությամբ կայանել իրենց մեքենաները և արագ գտնել կայանատեղի:
Համընդհանուր WiFi
Ինտերնետ կապերը գրեթե ամենուր են, սակայն շուտով դուք այլևս ստիպված չեք լինի անհանգստանալ վատ կապի կամ բաց թողնված զանգերի համար: «Խելացի» շինությունները համընդհանուր WiFi կապահովեն, և յուրաքանչյուր մարդ կկարողանա հեշտությամբ կապվել ինտերնետին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ