«Երրորդմասցի Լյովիկի» սպանության վարկածները բլեֆ են ու սուտ. քրեագետ


23:19 , 6 մարտ, 2015

Yerevannews.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է երեք մարդ: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում։

Իսկ 3-րդի մահվան մասին տեղեկացրեցին ավելի ուշ: Պարզվեց, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է։ 

Տարբեր լրատվամիջոցներով, հեռուստաալիքներով հնչեցին բազմաթիվ վարկածներ՝ սպանության պատճառների հետ կապված:  YerevanNews.am-ը վերը նշված թեմաների հետ կապված զրուցեց քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ, ով դեռևս չէր հասցրել իր վերլուծությունը կատարել, բայց փաստեց, որ տարածված ամբողջ ինֆորմացիան բլեֆ է ու սուտ: Ամբողջ տարածված վարկածները անհիմն են ու հեռու իրականությունից: