Քրիստոնյաները դեռ ԴԱԻՇ-ի գերության մեջ են. հայր Սարգոն


22:40 , 6 մարտ, 2015

10305576511in.am-ը գրում է․

ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման կողմից Էլ-Հասեկե գավառում առևանգված ասորիները նախկինի պես գերության մեջ են: Նրանց ազատարձակման մասին տեղեկությունը հաստատված չէ: Այս մասին Ria Novosti-ին հայտնել է Լիբանանում ասորական համայնքի ներկայացուցիչ հայր Սարգոնը:

«Դժբախտաբար, իրավապաշտպաններից ստացված տեղեկությունը մեր եղբայրների ազատարձակման մասին 80 տոկոսով հավաստի չէ: Մենք զանգահարել ենք Էլ-Հասեկեում գտնվող մեր յուրայիններին, նրանք նման տվյալներ չունեն, և ոչ ոք դեռ չի վերադարձել»,- ասել է հայր Սարգոնը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գրոհայիններն ուրբաթօրյա աղոթքից հետո ազատ են արձակել ասորի գերիներին: Սակայն տվյալ պահին քրիստոնեական համայնքի առևանգված ներկայացուցիչներից ոչ ոք ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքից դուրս չի եկել: