«Սառը պատերազմի» ռեժիմը ենթադրում է «երկաթյա վարագույր»՝ առանց շռայլ անցքերի


23:52 , 6 մարտ, 2015

Շախմատի աշխարհի լեգենդար չեմպիոն, ռուսաստանցի վտարանդի ընդդիմադիր Գարի Գասպարովը ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական Guardian-ում՝ Արևմուտքին առաջարկելով Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել «սառը պատերազմի» կանոններով: Խոսքը մեկուսացման և դատապարտման քաղաքականության մասին է: Չգիտեմ՝ արևմտյան մայրաքաղաքներում ականջալուր կլինե՞ն, թե՞ ոչ Գասպարովի առաջարկներին, բայց նման բան հնարավոր է, եթե Արևմուտքը հանդես գա միասնական ճակատով: Բայց առայժմ տեսանելի է, որ Ռուսաստանին հաջողվում է ճեղքել արևմտյան միայնությունը: Հիշենք, Հունգարիայի վարչապետի պարբերական դարձած հարցազույցները կամ ռուս-կիպրական վերջին համաձայնությունները, որոնք վերաբերում են ռազմածովային համագործակցությունը: «Սառը պատերազմի» ռեժիմը ենթադրում է «երկաթյա վարագույր»՝ առանց շռայլ անցքերի...