Մահացու հիվանդ բելգիացին էվթանազիան հետաձգել է սիրելի թիմի խաղը դիտելու համար


21:33 , 6 մարտ, 2015

11dddaf1c0b57432173592532706b8a9_XLAraratnews.am-ը գրում է․

41-ամյա Լորենցո Սկունբրանտը նախօրեին վերջին անգամ դիտել է սիրելի թիմի՝ բելգիական «Բրյուգեի» խաղը։ Ծանր հիվանդ Լորենցոն որոշում է կայացրել էվթանազիան հետաձգել՝ սիրելի թիմի խաղը ևս մեկ անգամ դիտելու համար։

«Սա իմ բաղձալի երազանքն էր։ Մահվանից առաջ ես ցանկացա վերջին անգամ տեսնել, թե ինչպես է հաղթում իմ թիմը», – ասել է նա։

«Բրյուգեի» երկրպագուները նույնպես ջերմ ճանապարհել են Լորենցոյին՝ մարզադաշտում տեղադրելով «Դու միայնակ չես» պաստառը։ Լորենցոն այդ օրը խաղը դիտել է VIP տրիբունայից՝ այնտեղից դիտելով խորհրդանշական առաջին հարվածը։

Նույն երեկո Լորենցոն արել է մահացու ներարակումը։