«Ռոման» շարունակում է բանակցել Լուիս Ադրիանոյի հետ


19:30 , 6 մարտ, 2015

Sports.am-ը գրում է․

adriano

Ինչպես տեղեկացնում է Tele Radio Stereo-ն, «Ռոման» շարունակում է բանակցել «Շախտյորի» 27-ամյա հարձակվող Լուիս Ադրիանոյի գործակալի հետ:

Ակումբի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին դժգոհ է իվուարցի հարձակվող Սեյդու Դումբիայից եւ ամռանը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Ադրիանոյի պայմանագիրն ավարտվում է տարեվերջին, այդ պատճառով էլ «Ռոման» հուսով է, որ «Շախտյորին» կհետաքրքեն ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ