Ռուսաստանի միջազգային պահուստները կրճատվել են 4.2%-ով


19:18 , 6 մարտ, 2015

161576814Araratnews.am-ը գրում է․

Ռուսաստանի միջազգային պահուստները վերջին մեկ ամսվա ընթացքում կրճատվել են 4.2%-ով: Այսպիսի վիճակագրական տվյալներ է հաղորդում Ռուսաստանի Կենտրոնական բանկը:

376.2 մլրդ դոլարից պահուստները կրճատվել են`հասնելով 360.2 մլրդ դոլարի ընդամենը մեկ ամսվա ընթացքում:

Հավելենք, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ՌԴ-ի պահուստները կրճատվել են 6.5%-ով:

Ռուսաստանի միջազգային պահուստները բաղկացած են արտարժութային միջոցներից, փոխառությունների հատուկ իրավունքներից, Արժույթի միջազգային հիմնադրամում պահուստներից ու ոսկու ձուլակտորներից: ՌԴ միջազգային պահուստները ռեկորդային չափի են հասել 2008 թվականին` 598.1 մլրդ դոլար:

Հավելենք, որ ներկայումս ամենամեծ պահուստները պատկանում են Չինաստանին: Երկրորդ տեղում է Ճապոնիան, իսկ ահա Ռուսաստանը 5-րդն է` զիջելով նաև Սաուդյան Արաբիային ու ԱՄՆ-ին: