17:56 , 6 մարտ, 2015
Life.panorama.am-ը գրում է․
Անդրեն շուտով նոր երգով ու տեսահոլովակով կներկայանա երկրպագուներին: Երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Նիկ Եգիբյանն է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգը կոչվում է «Սիրո պայքար»: «Այն դանդաղ տեմպի մեջ է: Փորձել եմ ստեղծագործել Անդրեի կողմից հնչեցված իմ սիրելի ոճում, ինչպիսիք են նրա «Իմ սերը քեզ», «Քամիներ» հիթային ու սիրված կատարումները»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց երաժշտության հեղինակ Նիկ Եգիբյանը: