Ս. Օհանյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված ևս մեկ անգամ զգոնության ու պատասխանատվության կոչ է հղել


17:00 , 6 մարտ, 2015

IMG_4076Galatv.am-ը գրում է․

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Հանդիպման ընթացքում զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման ահնրաժեշտության հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես եկավ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Նա հավաստեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացմանը, նշված ժամանակահատվածում շահագործման են հանձնվել նոր ավտոհավաքակայան և մի շարք այլ շինություններ:

ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ թիկունքի  վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվեց, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի և հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ