Գիտնականներ. Ձեռքսեղմումը թույլ է տալիս պատկերացում կազմել դիմացինի մասին


16:54 , 6 մարտ, 2015

Գիտնականներ. Ձեռքսեղմումը թույլ է տալիս պատկերացում կազմել դիմացինի մասինLife.panorama.am-ը գրում է․

Մասնագետները պարզել են, որ ձեռքսեղմումից հետո մարդիկ ենթագիտակցաբար իրենց ձեռքը մոտեցնում են քթին` դիմացինի հոտը ընկալելու համար:

Գիտափորձին մասնակցել է 280 մարդ, ովքեր ողջունել են միմյանց ձեռքսեղմումով կամ առանց դրա:

Իրար ողջունելու և հետագա զրույցի պահը տեսանկարահանվել է: Գիտնականները եզրահանգում են կտարել, համաձայն որի նրանք, ովքեր միմյանց ձեռք են սեղմել, հետագա զրույցի 22% ժամանակահատվածում իրենց ձեռքը պահում են քթի շրջանում: Դրանից հետո մասնակիցների քթին ամրացվել են հոտառական սարքեր, որոնք ցույց են տվել, որ մարդիկ, ձեռքը մոտեցնելով իրենց քթին, կրկնակի ավելի ուժեղ ներշնչում են կատարում ` ենթագիտակցորեն փորձելով զգալ զրուցակցի հոտը:

Գիտնականները համարում են, որ նման կերպով մարդը ենթագիտակցորեն փորձում է ստանալ բիոքիմիական ինֆորմացիա զրուցակցի մասին: Այսինքն` իրեն այնպես է պահում, ինչպես մնացած բոլոր կաթնասունները, որոնք իրենց տեսակին հանդիպելիս սովորաբար հոտոտում են միմյանց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ