Յա, լավ չի. ԲՀԿ-ականներն էլ են զարմացած


16:18 , 6 մարտ, 2015

Յա, լավ չի. ԲՀԿ-ականներն էլ են զարմացածYerkir.am-ը գրում է․

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանն ու Հայկ Խաչատրյանը մտադիր չեն դուրս գալ ԲՀԿ-ից կամ ԲՀԿ խմբակցությունից: Այդ մասին պատգամավորները հայտնեցին Yerkir.am-ի հետ զրույցում:   Արմեն Ավետիսյանը նշեց. «Ոչ, առայժմ նման բան չկա»:   Իսկ Հայկ Խաչատրյանը մեզանից իմացավ, որ ևս մեկ ԲՀԿ-ական պատգամավոր` Բազմասեր Առաքելյանը, վայր է դրել կուսակցական մանդատը: «Բազմասեր Առաքելյանն է՞լ է դուրս եկել, յա, լավ չի»,- անկեղծորեն զարմացավ նա: