Անհիշելի ժամանակներից թիթեռներն ասոցացվում են գարնան, գեղեցկության և հավերժության հետ: Նրանք անմահության, երջանկության և սիրո սիմվոլ են: Որոշ տեղեր նորապսակները նույնիսկ թիթեռներ են բաց թողնում աղավնիների փոխարեն: Այդ հանելուկային և անվիճելի գեղեցիկ արարածները հանդիսանում են ստեղծագործելու ներշնչանք և դարձել են բազմաթիվ լեգենդների և միֆերի հերոսներ:
