Շաքրոն պատերազմ է հայտարարել ադրբեջանցի «օրենքով գողերին»


16:00 , 6 մարտ, 2015

1in.am-ը գրում է․

86005_src

Լոթու Գուլի անունով հայտնի և երկար ժամանակով Բաքվի №8 բանտում ազատազրկման պատիժը կրող «օրենքով գող» Նադիր Սալիֆովի փոքր եղբայրը՝ 38-ամյա Համիկ Սալիֆովը, երեկ զրկվել է գողական տիտղոսից:

Որոշումը կայացվել է Մոսկվայում գողական հավաքի ժամանակ, որը հրավիրել էր «օրենքով գող» Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ): Գողական հավաքին իրենց տիտղոսներից զրկվել է միանգամից 12 «օրենքով գող», հայտնում է «Պրայմ Կրայմը»:

Նամիկ Սալիֆովի հետ իրենց տիտղոսը կորցրել են Լոթու Գուլիի սանիկները՝ ադրբեջանցիներ, 35-ամյա Ռաֆետ Ալիբայրամլինսկին ու 39-ամյա Ջեյհուն Գյանջինսկին: