Օրեր առաջ խորհրդարանն ընդունեց «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը օրենսդիրին ներկայացրեց հարակից զեկուցող, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` օրենքի վերջնական տարբերակը բավականին ընդգրկուն և լավ նախագիծ է ստացվել:
«Օրենքը բավականին լուրջ վերամշակվել է վերջին ամիսները ընթացքում, նախնական նախագիծը շատ փոփոխվել է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց փորձագետն, ով խորհրդարանում մասնակցել է նախագծի լսումներին ։
