15:26 , 6 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է․
ԱԱԾ վարույթում քննվող` «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ, «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրեն` ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովը Հայաստանում է: Այս մասին yerkir.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից` նշելով, որ Սաչկովն այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս նախորդ տարվանից: Սաչկովը ձերբակալվել է 2014-ի մայիսին` Բելառուսում, իսկ օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Բելառուսը նրան արտահանձնել է Հայաստանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ