«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհրապարկեր իր նամակն այդ օրը, կհրապարակեին ուրիշներ». Գառնիկ Իսագուլյան


14:46 , 6 մարտ, 2015

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհրապարկեր իր նամակն այդ օրը, կհրապարակեին ուրիշներ». Գառնիկ Իսագուլյան168․am-ը գրում է․

«Չի բացառվում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհրապարկեր նամակն այդ օրը, կհրապարակեին ուրիշները, ովքեր արդեն ունեին այդ նամակը»: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ այստեղ ամեն ինչ տրամաբանական է և դավադրությունների տեսություն կամ ինչ-որ այլ անհասկանալի բան չկա: «Պարոն Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ վաղուց է գրված եղել նամակը, ուղղակի փոխանցման ժամանակն ինքն ընտրել է այդ օրը, երբ որ այն հրապարակվել է: Այստեղ հետաքրքիրն ընտրված օրվա հաշվարկն է: Ի՞նչ էր ուզում այս կերպ ասել առաջին նախագահը. բավականին լուրջ քննարկման և մտածելու տեղիք են տալիս: Չի բացառվում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհրապարկեր նամակն այդ օրը, կհրապարակեին ուրիշները, ովքեր արդեն ունեին նամակը»,- հայտնեց Իսագուլյանը: Նրա խոսքով, կարելի էր դա փոխանցել 20-ից հետո, մտածելու տեղիք է տալիս այն, որ այդ նամակը փոխանցվել է փոտրվարի 20-ից առաջ: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայանալու էր եռյակի «համաժողովրդական հավաքը», ոչը հայտնի պատճառներով այդպես էլ չկայացավ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ