ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի պատգամավոր Վ. Բաբայանը


13:37 , 6 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի վրա:


Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, որ Տիգրան Ուրիխանյանն արդեն գրեթե բոլոր լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ հրաժարվում է կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններից:


«Այո, Տիգրան Ուրիխանյանը նաև մեզ տեղեկացրեց, որ հրաժարվում է մամուլի խոսնակի պարտականություններից և կուսակցության որոշմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները հենց այսօրվանից ժամանակավորապես կդրվեն ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի վրա»,-մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը: