Վերջին 2 շաբաթվա ընթացքում շարունակվող քաղաքական ինտրիգը ավարտվեց


13:20 , 6 մարտ, 2015

Վերջին 2 շաբաթվա ընթացքում շարունակվող քաղաքական ինտրիգը ավարտվեցSlaq.am-ը գրում է․

Վերջին 2 շաբաթվա ընթացքում շարունակվող քաղաքական ինտրիգը ավարտվեց։ Այս մասին մարտի 6-ն կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայաստանում կուսակցական համակարգ չկա, խորհրդարանում կուսակցությունները ներկայացված են, բայց իրական քաղաքականության վրա ազդող ուժ չեն:Ընդդիմադիր քաղաքական գործունեության տարածքն ազատվեց։ Արդյունքում իհարկե վրա կհասնի ապատիա, սակայն ավելի ակնհայտ է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական խնդիրը. երկրին քաղաքական կուսակցությունների համակարգ է պետք, այն անհրաժեշտ է ստեղծել։ Դա շատ բարդ է, հետխորհրդային երկրներից եւ ոչ մեկին դեռեւս դա չի հաջողվել։»,-նշեց նա:։