Այսօրվա ԲՀԿ-ն ավելի քաղաքական է, քան Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն. Կարեն Քոչարյան


12:24 , 6 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Կուսակցական առումով այսօրվա ԲՀԿ-ն ավելի քաղաքական է, քան Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, թեև բոլորն էլ հասկանում են, որ այն շատ ավելի թույլ կլինի. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա՝ քաղաքական դաշտը վաղուց արդեն փոշացած է։

«Քաղաքական դաշտում  չկան քաղաքական խաղացողներ, ով ասես կա՝ բիզնես պրոյեկտներ, անկապ պրոյեկտներ»,-ասաց նա և նշեց, որ իր կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ չկա գաղափարախոսություն, և քաղաքական դաշտում պոպուլիզմն է գերիշխում։

«Քաղաքական դաշտը բարեգործական հիմնարկ չէ, և խոսքը վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ին, այլ՝ բոլորին: Քաղաքականությունը վեր է ածվում բիզնեսի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշմանը, Կարեն Քոչարյանն ասաց, որ կարծում է, որ այսօր Գագիկ Ծառուկյանի համար ամենաերջանիկ օրն է՝ հաշվի առնելով նման ձևով հեռանալը:

«Մարդը,  որը որ հաջողակ է բիզնեսում, բայց հեռու է քաղաքականությունից, բերել մտցրել են քաղաքականության մեջ, և նա տանջվում էր: Հիմա, կարծում եմ, որ նա երջանիկ է, քանի որ կարող է զբաղվել իր սիրած գործով: Մեծ քաղաքականությունը նաև ունի իր խաղի կանոնները,  շախմատում ասում են, եթե կպել ես, պետք է խաղաս, երբ մտել էր արդեն, պետք է խաղար: Նրան այնքան ասացին, որ կարող ես, որ ինքն էլ հավատաց»,-ասաց նա:

Ամեն դեպքում քաղտեխնոլոգը գտնում է, որ միայն: