Ադրբեջանը դարձյալ հայտնում է «հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման մասին»


12:18 , 6 մարտ, 2015

Ադրբեջանը դարձյալ հայտնում է «հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման մասին»Yerkir.am-ը գրում է․

Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ երկրի ՊՆ-ն հայտնել է հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման մասին` շփման գծի Ագդերե-Տերտեր ուղղությամբ:   ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Չկա նման բան, իսկ իրենց զոհերին ու վիրավորներին դեռ երկար են «դուրս տալու»: Իրենց յուրաքանչյուր զոհին ու վիրավորին բացահայտելու ժամանակ մի նոր` չեղած հայկական դիվերսիա պետք է հորինեն»,- ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ