Այսօր կոլումբիացի գրող Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է. armlur.am


12:12 , 6 մարտ, 2015

Այսօր կոլումբիացի գրող Գարսիա Մարկեսի ծննդյան օրն էArmlur.am-ը գրում է․

1927թ. մարտի 6-ին է ծնվել կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Գրականության բնագավառում 1982 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ։ Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույս է տեսել 1961 թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966 թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985 թ.) վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967 թ.)։ Գաբրիելի ծնվելուց հետո նրա հայրը ձեռք է բերում դեղագործի աշխատանք։ 1929 թ. հունվարին նրա ծնողները տեղափոխվում են Սուկրե։ Մարկեսը մնում է Արակատակայում, ուր նրան դաստիարակում են մայրական կողմից տատն ու պապը։ Հենց նրանք էլ ծանոթացնում են ապագա գրողին ժողովրդական ավանդույթներին և լեզվական առանձնահատկություններին, որոնք էլ դառնում են իր արվեստի հիմնական տարրերը։ Երբ բոլորում է Մարկեսի 9 տարին, մահանում է նրա պապը և Գաբրիելը տեղափոխվում է ծնողների մոտ՝ Սուկրե։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ