ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


11:54 , 6 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: