Կոլումբիայում համբուրգերները կառաքեն անօդաչուները


09:42 , 6 մարտ, 2015

1in.am-ը գրում է․

2013_6largeimg213_Jun_2013_172652613

Կոլումբիայում արագ սննդի ընկերությունը որոշել է իր հաճախորդներին համբուրգերներ առաքել անօդաչու թռչող ռոբոտների (դրոն) միջոցով: Այս մասին հաղորդում է Colombiano կայքը:

Ընկերության կառավարիչ Գիլերմո Ռամիրեսի խոսքերով՝ դրոնները պատվիրած հասցեներով արդեն կատարել են փորձնական թռիչքներ Մեդելյին խոշոր քաղաքում: Արդյունքները գոհացուցիչ են:

Գաղափարի հեղինակները կարծում են, որ առաքման նման միջոցը զգալիորեն կխնայի ժամանակը՝ հաշվի առնելով քաղաքներում խցանումները: Փորձի հաջող ավարտի դեպքում ծառայությունը հասարակության լայն զանգվածներին հասանելի կլինի 3-6 ամսից: