Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում


00:02 , 14 հոկտեմբեր, 2012

Այսօր 22:45-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի սահմանային Զաքաթալա քաղաքից 43 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ 4.6-4.8 մագնիտուդ հզորությամբ:
Ցնցումները զգացվել են նաև Տավուշի և Լոռու մարզերում:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.690 եւ արեւելյան երկայնության 47.120: 

Աղբյուրը`այստեղ