Cadena COPE. Ռեալը խոստովանել է, որ Չիչարիտոյի վարձակալությունը սխալմունք էր


06:45 , 6 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» համարում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավյեր Էրնանդեսի (Չիչարիտո) վարձակալությունը սխալմունք էր:

«Ակումբում խոստովանել են, որ, միգուցե, սխալվել են Էրնանդեսին հրավիրելով: Հաշվի առնելով թիմում նրա ներդրումը, կարելի է ասել ընթացիկ մրցաշրջանը նրա համար անհաջող ստացվեց: Միաժամանակ, ակումբում կարծում են, որ պարտադիր չէր մեքսիկացու հետ պայմանագիր կնքել, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան քիչ խաղաժամանակ է նա ստանում:

Ակումբը չի ծրագրում հաջորդ մրցաշրջանում Էրնանդեսին փոխարինող գտնել: Նախատեսվում է շեշտը դնել Խեսեի վրա,- հայտնում է Cadena COPE-ի լրագրող Մելխոր Ռուիսը՝ հղում կատարելով «Ռեալում» իր աղբյուրին: