05:54 , 6 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին գտնվում է Թեհրանի հիվանդանոցներից մեկում` ծանր վիճակում: Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը` հղում անելով արաբական ԶԼՄ- ներին: Նրա մոտ նախկինում ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը, որոշ տվյալներով, սկսել է տարածվել այլ օրգանների վրա: Այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել: