04:57 , 6 մարտ, 2015Հայտնի հոլիվուդյան դերասանը լուրջ վնասվածքներ է ստացել Կալիֆորնիայի մոտ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի արդյունքում, հայտնում է TMZ–ն։
72–ամյա դերասանի կողմից կառավարվող անձնական հավաքածուի մաս կազմող, Երկրորդ համաշխարհայինի ժամանակվա Ryan PT-22 Recrui ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լոս Անջելեսին հարակից գոլֆի դաշտերից մեկում։ ԶԼՄ–ների փոխանցմամբ` Ֆորդը գլխի բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրան անմիջապես հոսպիտալացրել են։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ գոլֆի դաշտում կատարած վթարային վայրէջքի արդյունքում թեթև մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Սրահում եղել է միայն օդաչուն, ով վթարից հետո գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։
Դերասանը նմանատիպ 11 ինքնաթիռների հավաքածու ունի։

