04:20 , 6 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Իսրայելը հայտնել է, որ երկու անգամ կավելացնի Գազայի հատված խմելու ջրի մատակարարումը: Այս մասին հայտնել է BBC-ն:
Իսրայելական իշխանությունների տվյալներով՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով տարածքի բնակչության մեծացած պահանջմունքը: Հաղորդվում է, որ ջրամատակարարումը տարեկան 5 մլրդ խմ-ից կավելանա մինչև 10 մլրդ խմ:
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտարարում էին Գազայի հատվածում խմելու ջրի և սննդամթերքի անբավարարության հետ կապված ծայրահեղ վիճակի մասին: