Այլընտրանքային ԲՀԿ-ն Ծառուկյանի գլխավորւթյամբ շատ ավելի ինքնուրույն էր, քան ընդդիմադիրը` Զոհրաբյանի գլխավորությամբ


04:16 , 6 մարտ, 2015

Ինչ-որ չեմ հիշում, որ կինը եղած լիներ այսքան կարևոր կուսակցության ղեկավար: Չեմ հիշում նաև դեպք, որ ազդեցիկությամբ երկրորդ կուսակցության ղեկավարը լինի նախկին լրագող: Այս առումով՝ Նաիրա Զոհրաբյանը նոր նշաձող է սահմանում: Նաիրային նույնիսկ ընկեր եմ համարում, գնահատում եմ նրա արժանիքները, սակայն պետք է նկատեմ, որ նա ընդամենը համակարգող է, իսկ կուսակցության ռեալ ղեկավարումն իրականացվելու է ստվերից: Եվս մեկ պարադոքս՝ այլընտրանքային ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորւթյամբ շատ ավելի ինքնուրույն էր, քան ընդդիմադիր ԲՀԿ-ն՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ: Իշխանությունն ամեն ինչ արեց նաև, որպեսզի ԲՀԿ-ում լինի երկիշխանություն՝ Նաիրա Զոհրաբյանի ու Վարդան Վարդանյանի դեմքեորվ: Կուսակցությունն այդպես շատ ավելի վերահսկելի ու կանխատեսելի կլինի իշխանությունների համար: Վարդան Վարդանյանի ֆիգուրը նաև որոշակիորեն կկանխի գործարարների արտահոսքը ԲՀԿ-ից: