Քաղաքապետը ներկա է եղել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը. armlur.am


02:51 , 6 մարտ, 2015

Քաղաքապետը ներկա է եղել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանըArmlur.am–ը գրում է.

Արդեն 7-րդ տարին անընդմեջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տեղի է ունենում պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի շուրջ 10000 պատանի երկրապահների այս տարվա հանդիսավոր երդման արարողությունը կազմակերպվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ երկրապահներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ