00:39 , 6 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի Ռադայի լուսանկարիչ Բոգդան Բորտակովը մի քանի լուսանկար է արել, որոնցում պատկերվում է Ուկրաինայի Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն: Ինչպես լուսանկարից երևում է` Լյաշկոն Գերագույն ռադայի նիստի ժամանակ իր բջջային հեռախոսով կիսամերկ տղամարդկանց լուսանկարներ է դիտում:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` համապատասխան լուսանկարները Բորտակովը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյաշկոն ներողություն է խնդրել նախագահ Պյոտր Պորոշենկոյից՝ իր գործընկերների վարքի համար և բացատրել, որ նրանց «անհավասարկշիռ» հայտարարությունները պայմանավորված են երկրում տիրող բարդ իրավիճակով, ինչպես նաև՝ գարնան գալուստով: