Կարմիր գինու չարաշահումը հանգեցնում է մկանների քայքայման


00:02 , 6 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Բրիտանացի գիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, որ կարմիր գինու մեծ քանակությամբ օգտագործումը քայքայում է մարդու մկանները: Պատճառը գինու մեջ առկա ռեսվեռատրոլն է:

Ըստ աղբյուրի` այն առկա է նաև շոկոլադի մեջ և փոքր քանակության դեպքում ունի վերականգնող, երիտասարդեցնող ազդեցություն: Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել այս նյութի չարաշահումից: Գերդոզավորման դեպքում այն կարող է հանգեցնել մկանային հյուսվածքների քայքայման և առողջական այլ խնդիրների: