23:41 , 5 մարտ, 2015
168.am-ը գրում է․
Եթե ցանկանում եք առողջ, փայլուն և հարթ մաշկ ունենալ, տեղեկացեք, թե որ բաղադրիչներն է պետք ավելացնել ձեր դիետային:
Գազար- Գազարը պարունակում է բետա-կարոտին, որը վերածվում է վիտամին A-ի: Վիտամին A-ն մաշկին առողջություն և գեղեցկություն է հաղորդում: Այն նաև խորհուրդ է տրվում մաշկի գծերն ու կնճիռները վերացնելու համար:
Ցիտրուս- Ցիտրուսը վիտամին C-ի հսկայական պաշար է: Այս վիտամինը մի շարք սննդարար հատկանիշներ ունի: Բավականաչափ վիտամին C ստանալու համար թարմ քամած կիտրոնի, նարնջի և թուրինջի (грейпфрут) հյութ խմեք:
Լոլիկ- Լոլիկը հարուստ է հակաօքսիդանտներով և հրաշալի միջոց է առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար: Ավելացրեք լոլիկը ձեր օրակարգի մեջ, և ձեր մաշկն առողջ և գեղեցիկ կդառն:
Նուշ- Նուշը պարունակում է սննդարար ճարպեր, որոնք հաղորդում են էներգիա՝ անհրաժեշտ ամբողջ օրգանիզմի կանոնավոր և լավ աշխատանքի համար: Նուշը շատ համեղ է և օգտակար է ամբողջ օրգանիզմի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ