23:25 , 5 մարտ, 2015
Barometer.am-ը գրում է․
Երկրի սոցիալական զարգացվածության և հանցագործությունների դինամիկան հասկանալու համար անհրաժեշտ չափորոշիչներից մեկը նշանակվող պատիժների տեսակներն են և սոցիալական այն խմբերը, որոնց ներկայացուցիչների նկատմամբ ամենաշատն են կիրառվում դատարանի համապատասխան որոշումները: ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խմբի այս ուսումնասիրությունը ներկայացնում է, թե Հայաստանում պատվի ո՞ր տեսակներն են ամենաշատը նշանակվում դատարանների կողմից և ո՞ր խմբերի նկատմամբ: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանտվյալների (էջ 198)՝ դատապարտվածների 2009-2013թ.թ. ամփոփումն ըստ պատժի տեսակի ունի հետևյալ տեսքը:
|
Պատժի տեսակ |
2009 |
2011 |
2013 |
Տարբերություն |
|
Ազատազրկում (ներառյալ՝ պայմանական) |
76.8% |
66.4% |
62.6% |
-14.2% |
|
Տուգանք |
13.9% |
19.5% |
19.9% |
+6% |
|
Այլ պատժամիջոց |
9.3% |
14.1% |
17.5% |
+8.2% |
|
Համաներման ակտի կիրառում՝ դատապարտվածների նկատմամբ |
16.4% |
23.4% |
13.8% |
-2.6% |
Ինչպես վկայում է պաշտոնական վիճակագրությունը, պատժամիջոցների կիրառման տեսակների առումով, վերջին տարիներին Հայաստանում նվազում արձանագրվել է ազատազրկման դեպքում, մինչդեռ մյուս պատժատեսակների կիրառման մասին որոշումներն ավելացել են: Սա բացատրվում է նախկինում ազատազրկում ենթադրող որոշ հանցագործությունների պարագայում ազատազրկումը տուգանքով կամ այլ տեսակի պատժամիջոցով փոխարինելու վերաբերյալ որոշումներով, ինչն ուղղակիորեն հիմնավորվում է նաև տոկոսային հարաբերությամբ՝ պատժի մի տեսակի նվազեցումը բերել է մյուս տեսակների ավելացման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ