Նիդերլանդական հեռուստաալիքը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող ընտանիքին


22:46 , 5 մարտ, 2015

thumbFact.am-ը գրում է․

Նիդերլանդական կենտրոնական NOS հեռուստաալիքը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ կապված հաղորդում է հեռարձակել, որում խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող ընտանիքին:
27 րոպեանոց հաղորդման մեջ հեռուստաալիքը պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքական հասարակական ակտիվիստների ձերբակալությունների ու նրանց նկատմամբ բռնաճնշումների մասին:

Հեռուստաալիքն ընդգծել է, որ այդ բոլոր բռնաճնշումները կառավարվում են իշխող ընտանիքի կողմից: Հաղորդումն անդրադարձել է ներկայում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններին, լրագրող Խադիջա Իսմայիլովային, և ընդդիմության դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվող բռնություններին: