Մոսկվան դեմ է Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելուն


22:20 , 5 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում առաջարկ հայտնվի Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, Մոսկվան դեմ կքվեարկի դրան, քանի որ ենթադրում է, որ Մինսկի պայմանավորվածությունները բավարար է հակամարտության կարգավորման այս փուլի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Մենք կարծում ենք, որ կան մինսկյան պայմանավորվածությունները: Դրանցում հստակ սահմանված են ԵԱՀԿ-ի և դիտորդական խմբի դերերը: Այժմ պետք է զբաղվել դրանով, որ այս դիտորդական առաքելությունն արդյունավետ իրականացվի և դիտորդները կատարեն մինսկյան պայմանավորվածությունները: Այժմ սա բավարար է»,-ասել է Գատիլովը: