22:14 , 5 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Նյու Յորքի` LaGuardia միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Պատահարի պատճառ է դարձել օդանավակայանի թռիչքուղին, որը տեղացած ձյան պատճառով պատվել էր մերկասառույցով:
Վթարի ենթարկված ինքնաթիռը, որը տեղափոխում էր 135 ուղևորների, ժամանակում էր Անտլանտայից: Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Բոլորը դուրս են բերվել օդանավից փրկարարների օգնությամբ:
Արտակարգ պատահարից հետո օդանավակայանի աշխատաքները ժամանակավորապես դադարեցվել են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման իրավիճակ էր գրանցվել Փարիզի Օռլի օդանավակայանում Air Algeria ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ: